Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ջրի նկատմամբ իրականցվել է հանցավոր մաֆիայի դավադրությունը». Դավիթ Սանասարյան

733
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 10:45
«Ջրի նկատմամբ իրականցվել է հանցավոր մաֆիայի դավադրությունը». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՎԾ գործունեության հերթական արդյունքը. ջրօգտագործող ընկերություններում խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհա­­նուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։ Քոմենթում՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի կողմից ներկայացվող պարզաբանումը։

Հ.Գ. Ըստ երևույթին՝ երկրի համար ամենակարևոր ռեսուրսներից մեկի՝ ջրի նկատմամբ իրականցվել է հանցավոր մաֆիայի դավադրությունը։ Ամենուր ձեռագիրը նույնն է»։