Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար

170
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 22:40
Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար: Մհեր Գրիգորյանը օրերս էր Թեհրանում, որտեղ նա մասնակցել է հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, նաև հանդիպում ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մհեր Գրիգորյանն Ազատությանը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունը միայն սկսված է և ներկայում չունի որևէ թվայնացված պայմանավորվածության տեսք, բայց քննարկումը սկսված է և այն էլ՝ առաջին անգամ: Նրա խոսքով՝ քննարկվում է ներքին սպառման գազ ստանալու և դրա դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձև: Մհեր Գրիգորյանը, համենայն դեպս, հայտնել է, որ իրեն հայտնի չէ, թե նախկինում քննարկվել է այդպիսի բանաձև: