Իրանը ցանկանում է գազով վճարել հայկական ապրանքների դիմաց
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը իրանահայկական 16-րդ համատեղ առևտրատնտեսական խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է, որ իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է ավելանալ: Իրականացվում են բազմակողմանի բանակցություններ այն նպատակով, որ Իրանն սկսի փոխանակել գազը հայկական ապրանքներով, հայտարարել է իրանական լրատվական MEHR գործակալությունը: Նախարարն արձանագրել է, որ ի թիվս ապրանքների, Հայաստանը կարող է իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարում Իրան՝ բնական գազի դիմաց: Նշենք, վերջերս գործի է դրվել էլեկտրահաղորդման երրորդ գիծը, և փոխանցումների մակարդակն արդեն հասել է 350 ՄՎտ-ի, իսկ 2020 թվականին այն պետք է հասնի 1000 ՄՎտ-ի: Պաշտոնյան նաև ընգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության կարևորությունը, ինչի համար կան անհրաժեշտ բոլոր պայմանները: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54