Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

«Օֆշորային հանքահեններից մարդիկ են վատացել էլի». Լևոն Գալստյան

138
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 20:05
«Օֆշորային հանքահեններից մարդիկ են վատացել էլի». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օֆշորային հանքահեններից մարդիկ են վատացել էլի... Թե բա մեզ ճնշում են, խտրական վերաբերմունք են ցուցաբերում, չեն թողնում աշխատենք։ Նաև շանտաժ են անում, թե կդիմենք միջազգային դատարաններ։ Բա, որ առանց ջերմուկցիների կարծիքը հարցնելու ուզում էիք իրենց միջավայրն ու սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունը վերացնեք, մերժվածների դաբռոներով, չէիք մտածում, որ մի օր գալու է այն օրը, երբ կոռուպցիոներ ՀՀԿ- ակաները չեն լինելու։ Միջազգային դատարան էլ, եթե դիմո՞ղ էիք, դիմեիք։ Մեկ տարուց ավել անցել է արդեն, որ տեղացիները վերականգնել են իրենց իրավունքներն իրենց համայնքի հետագա ճակատագիրը տնօրինելու առումով։ Մոռացե՞լ եք, որ օֆշորային ինչ-որ գոտում եք գրանցված, որը թույլ չի տալիս նույնիսկ դատարան դիմելու»։