Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Այսպես որ շարունակվի, այլևս կեղծ բարեգործները «զոհերի» հաշվին լավ տղա ու աղջիկ չեն խաղա». Ստյոպա Սաֆարյան

355
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 22:45
«Այսպես որ շարունակվի, այլևս կեղծ բարեգործները «զոհերի» հաշվին լավ տղա ու աղջիկ չեն խաղա». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունս աստիճանաբար սոցիալական դեմք է ստանում, պետութունս դառնում է սոցիալական, ինչպես գրված է ՀՀ Սահմանադրության հենց առաջին հոդվածներում, բայց, ավաղ, այդտեղ էլ նախկինում պետությունը դուրս էր դրվել սահմանադրականությունից: Պետական քաղաքականությունները դառնում են մարդակենտրոն: Այլևս ամեն օր մի լավ բան է տեղի ունենում, լիցք տալիս, նպաստում, որ սեփական երկրում երկարաժամկետ հեռանկարի մասին մտածես: Այսպես որ շարունակվի, այլևս կեղծ բարեգործները «զոհերի» հաշվին լավ տղա ու աղջիկ չեն խաղա, իրենց մարդասիրական ակտը քաղաքական կապիտալի չեն վերածի, այլևս աղքատ ու սոցիալապես անապահով ընտանիքի ընտրաքվեն չի դառնա նրանց ստրկացնելու ու իշխանությունը հավերժացնելու աղբյուր: Նոր կառավարությունն ապացուցում է, որ աղքատությունն ու աղքատ ազգաբնակչությունն իր «բարեկամը չէ», ինչպես հին հիշխանություններն էին դիտարկում ու շահագրգռված պահում, որ երկրում աղքատությունը ոչ թե կրճատվի, այլ՝ մեծանա: Այլևս լուրջ բան է փոխվել. մեկ տարվա մեջ իշխանության երկու ճյուղերի՝ օրենսդիրի ու գործադիրի ձևավորումն ու դրա վերադարձնելը սահամանադրականության տիրույթներ, ՏԻՄ ընտրությունները բերվեցին սահմանադրականության դաշտ, այժմ պետական քաղաքականություններն են բերվում: Մնացել է դատական իշխանությունը՝ սկսյալ Սահմանադրական դատարանից վերջացրած առաջին ատյաններով, բերվեն սահմանադրականության դաշտ: Պետության կողմից հանրությանը մատուցվող բոլոր ծառայությունները, առողջապահությունից մինչև արդարադատություն, պետք է ուղղված լինի մարդը, նրա խնդիրների արագ, մատչելի լուծումը: Ահա, թե ժողովրդին պատկանող իշխանության ապաբռնազավթման անկասելի գործընթացն ուր պետք է հասցվի»: