Ինչպես չգիրանալ մրգերից
![]() Չնայած մրգերն ու բանջարեղենները բազում օգտակար նյութերով են ապահովում մեր օրգանիզմը, այնուամենայնիվ, նրանց անկանոն ընդունումը կարող է հանգեցնել գիրացման: Սննդաբան, ակադեմիկոս Վիկտոր Թութելյանը պնդում է, որ գրասենյակային աշխատանքով զբաղվող տղամարդիկ պետք է օրական ընդունեն 2000, կանայք՝ 1500 կալորիա: Միրգ ուտելիս անհրաժեշտ է հիշել, որ ֆրուկտոզա պարունակող պտուղները գերազանցում են այդ ցուցանիշը: Այսպես, 1 կգ կեռասը պարունակում է 520 կալորիա, 10 գրամ հաղարջի, բալի, սև հաղարջի մեջ կա 40-45 կալորիա: Կազմվածքի համար հատկապես վտանգավոր է երեկոյան միրգ ուտելն ու քնելը: Բժիշկները հավաստիացնում են, որ մարդիկ սխալ են միրգ ուտում: Նիհարողները սիրում են առավոտյան ուտել հում մրգեր ու բանջարեղեններ, ինչը խորհուրդ չի տրվում: Բժիշկը խորհուրդ է տալիս մրգերն ուտել այնպիսի մթերքների հետ, ինչպիսիք են անյուղ յոգուրտը, կեֆիրը կամ կաթնաշոռը, պանիրը, ընկույզը: Նման համադրություններն առավել օգտակար են օրգանիզմի համար, ածխաջրերը դանդաղ են մարսվում և հագեցվածության զգացումը երկար է տևում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
173Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
42504.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
17904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12304.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23230.10.2026, 16:12
