«Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին». Արթուր Դավթյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է այն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները: Մեր գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում»: Դավթյանն անդրադարձել է նաև Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագին՝ ասելով, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, Քոչարյանի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել: «Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որպիսիք բացառել են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»,- հայտարարեց նա: Դավթյանի խոսքով՝ պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24