Ռուսաստանում կարող են օրենքով արգելել տանը պահել կոկորդիլոսներ, շնաձկներ, գայլեր
![]() ՌԴ կառավարությունը երկու անգամ ավելացրել է վայրի կենդանիների ցանկը, որոնց նախատեսվում է արգելել պահել տնային պայմաններում։ Ցուցակում են ներառվել գայլերը, աղվեսները, ցլերը, կոկորդիլոսները, շնաձկները, տարբեր տեսակի կապիկները, ինչպես նաև՝ կորալյան պոլիպները։ Նշենք, որ 2018-ի վերջին օրենք էր ընդունվել «Կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին»։ Այժմ Կառավարությունում պատրաստում են նախագիծ, որոնք պարզաբանումներ կմտցնեն վերոնշյալ օրենքում, մասնավորապես՝ վայրի կենդանիների ցուցակում, որոնց արգելվում է պահել տնային պայմաններում։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր ցուցակում ներառել արջերին, ջայլամներին, ընձուղտներին, ընձառյուծներին և այլ վայրի կենդանիների։ Ինչպես պարզաբանել է Պետդումայի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Բուրմատովը՝ այդ կերպ ցուցակում հայտնված վայրի կենդանիների թիվն ավելացել է մոտ երկու անգամ։ Կենդանիներին այդ ցուցակներում ներառելն արվել է՝ հաշվի առնելով այն, որ կենդանիները կարող են վնաս պատճառել տիրոջը և նման պայմաններում պահվելը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա հենց կենդանիների վրա։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
