«2 մլն դրամ տուգանք՝ վարկ տրամադրող ԿԲ լիցենզիա չունեցող անձանց». Մ. Թանդիլյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, համաձայն որի 2 մլն դրամ (կրկնվելու դեպքում՝ 4 մլն դրամ) տուգանք է սահմանվում այն անձանց համար, ովքեր, չունենալով ԿԲ լիցենզիա, գովազդում են վարկի տրամադրման ծառայություններ: Կոչ եմ անում բոլորին՝ վարկ ստանալու համար դիմել բացառապես ԿԲ լիցենզիա ունեցող բանկերին և վարկային կազմակերպություններին և զերծ մնալ այլ անձանց միջոցով վարկ ստանալու առաջարկներից՝ դրանց համար վճարելով անհիմն միջնորդավճարներ: Միևնույն ժամանակ, իմ ուշադրության կենտրոնում են նաև բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրող վարկերի ժամանակ քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որի մասով օրենսդրական փոփոխություններն ընթացքում են»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
