Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին գիշեր-ցերեկ գովերգում էիք Կարեն Կարապետյանի ղեկավարումը». Արմեն Եղիազարյան

432
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 11:35
«Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին գիշեր-ցերեկ գովերգում էիք Կարեն Կարապետյանի ղեկավարումը». Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, մինչ իր ելույթին անցնելը, խոսքն ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին. «Շատ լավ էր, որ Դուք ուսումնասիրել էինք պարոն Խաչատրյանի կենսագրությունը, բայց անձերի վրա չենք կենտրոնանում: Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Ձեր B24 կայքով գիշեր-ցերեկ գովերգում էիք Կարեն Կարապետյանի ղեկավարումը»:

Հիշեցնենք՝ մինչ այդ Բաբկեն Թունյանը խոսել էր «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանի աշխատանքային գործունեության մասին՝ համեմատություն անցկացնելով Արթուր Ջավադյանի հետ. «Եթե ձեզ համար մենակ էն փաստը, որ մարդը նախկին իշխանության օրոք է պաշտոնը ստանձնել, ուրեմն բավարար է, որպեսզի նրա ծառայությունցից հրաժարվեք, ուրմեն եկեք նայենք ձեր խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանին: Նա 2003-ից ախատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, 2015-ից եղել է ԿԲ խորհրդի անդամ, 2018-ին՝ Ջավադյանի խորհրդականը: Ուրեմն էդ նույն տրամաբանությամբ նա պետք է Ձեր շարքերում չլիներ»:

Հիշեցնենք՝ խորհրդարանում քնանրկվում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: