«Օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել»․ վարչապետ
944
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 09:45
![]() «ՀՀ-ում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը։ Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն»,- իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։ Փաշինյանը նշել է, որ ընկերության գործունեության շնորհիվ օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է ձևավորվել․ «Մենք բոլորս հիմա, անկեղծ ասած, հպարտ ենք մեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար և տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, և դեռ համոզված եմ, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Փաշինյանը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
