Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Իրավական առումով ամեն ինչ ճիշտ ենք անում». Թունյանը՝ ցուցարարներին

247
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 10:40
«Իրավական առումով ամեն ինչ ճիշտ ենք անում». Թունյանը՝ ցուցարարներին

Այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու» նախագիծը՝ 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

Նիստի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց ԱԺ-ի դիմաց գործարարների և բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիային: «Բողոքի առարկան այն է, որ «Պետական տուրքի մասին» օրենքը օրենքի խախտմամբ ենք ընդունելու, որ իրավունք չունենք 6 ամիս շուտ մտցնելու, բայց իրավական առումով ամեն ինչ ճիշտ ենք անում: Քվեարկությանը կմասնակցենք, ու հետո էդ մարդկանց կտեսնենք, կասենք ինչը ինչու ենք անում»,- ասել է Թունյանը:

Նշենք, որ ակցիա իրականացնողները հայտարարել են, որ նախագծի ընդունման դեպքում նրանք պատրաստվում են, տարբեր քայլերի դիմելով, իրենց բողոքի ձայնը բարձրացնել: