Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Այն, ինչ ունեցանք Ամանորի շրջանում, անվանում եմ խայտառակություն». Տ. Ուրիխանյան

928
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 12:10
«Այն, ինչ ունեցանք Ամանորի շրջանում, անվանում եմ խայտառակություն». Տ. Ուրիխանյան

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց հետևյալ խնդիրը՝ դիմելով թեկնածուներից Մեսրոպ Մեսրոպյանին. «Այն, ինչ ունեցանք Ամանորի շրջանում, անվանում եմ խայտառակություն: Ձեռքի տակ ունենք դեպքեր, երբ ի հեճուկս ՀԷՑ-ի բացատրության, որ Ամանորին շատ են սպառում, չեն նկատում, ունենք դեպք, երբ մարդիկ բացայակել են երկրից, մինչև հունվարի կեսը չեն եղել, բայց միջին ստանդարտի սպառված ծավալի համեմատ երեք անգամ ավել հոսանքի հաշիվ են ստացել: Եթե ընտրվեք, հուսամ՝ կընտրվեք, պետք է սերտ համագործակցենք այս հարցի շուրջ, պետք է խիստ հսկողություն անցկացնել»:

«Անպայման կհիշեմ այսօրվա Ձեր հայտարարությունը»,- արձագանքեց Մեսրոպ Մեսրոպյանը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրել է ՀԾԿՀ անդամի 4 թեկնածու՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյան, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյան, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյան և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյան: