«Կոնգրեսը պետք է արձագանքի Թրամփի հանցագործություններին». Նադլեր
2485
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 11:15
![]() ԱՄՆ Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը թույլատրել է Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթ կիրառել. այս մասին հաղորդում է CNN-ը: «Կոնգրեսը պետք է արձագանքի նախագահ Թրամփի հանցագործություններին, ստերին ու այլ սխալների, և մենք դա անելու ենք»,- ասել է Նադլերը: Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր դասվել՝ անգամ ԱՄՆ նախագահը: Նադլերի խոսքով՝ Կոնգրեսը պետք է քննարկի հնարավոր բոլոր տարբերակները: Վերջնական որոշումը կընդունվի այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները քննարկեն դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքները, որոնք վերաբերում են 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտությանն ու Թրամփի և Կրեմլի հավանական համաձայնությանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
