Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ալեն, լսի՛, քեզ եմ ասում». «Գուդվին-ԲԵՏ»-ի աշխատակիցը զայրացավ

291
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 13:00
«Ալեն, լսի՛, քեզ եմ ասում». «Գուդվին-ԲԵՏ»-ի աշխատակիցը զայրացավ

«Ես ինքս տուն եմ վերցրել, ո՞նց պիտի փակեմ, վարկի տակ եմ, գան տունն իմ ձեռքից խլե՞ն: Ես ինձ հացից զրկողին կզրկեմ ամեն ինչից. Ալեն, լսի՛, քեզ եմ ասում»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյնյանին, վրդովված ասաց բուքմեյքերական ընկերության աշխատակիցներից մեկը, ով բազմաթիվ քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծի դեմ, որով սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

«Խելացի մոտեցում ցույց տուր, Ալեն Սիմոնյան: Եթե դուք ազգի մասին ենք մտածում, փակե՛ք բոլոր խաղատները, ոչ մի հատ մի թողեք, թող ոչ ոք չխաղա»,- ասում էին ցուցարարները:

Ցուցարարների խոսքով այս նախագծի ընդունմամբ գործազուրկ է դառնում ոչ թե 100-200 հոգի, այլև՝ 1300: