Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ուր գնացել եմ, մարդիկ իմ առաջ պահանջ են դրել, որ փակվի». Փաշինյանը հանդիպել է ցուցարարներին

346
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 15:05
«Ուր գնացել եմ, մարդիկ իմ առաջ պահանջ են դրել, որ փակվի». Փաշինյանը հանդիպել է ցուցարարներին

Կառավարության առաջ այսօր բողոքի ցույցի էին անցկացնում բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները: Նրանք պահանջում էին, որ նախքան բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակման մասին նախագծի՝ ԱԺ լիագումար նիստում քննարկվելը, կառավարությունն այն քննարկի հատուկ հանձնաժողովի կողմից:

Վարչապետ Փաշինյանը լսելով ցուցարարներին՝ նշեց, որ բուքմեյքերական ընկերություններից քաղաքացիներն իրեն շատ են բողոքել. «Նախընտրական շրջանում ուր գնացել եմ, մարդիկ համատարած իմ առաջ պահանջ են դրել, որ այսպես չի կարելի, մարդիկ աշխատավարձերը ստանում են, բայց մինչև հասնում են տուն, կրվում, դուրս են գալիս։ Որ գյուղ մտել եմ, այդ մասին են բողոքել, Երևանում որտեղ շրջել եմ, դա են բողոքել։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծել»։

Խաղատների աշխատակիցների պնդեցին, որ դա արդարացի չէ և դրա արդյունքում 400 ընտանիք անգործ է մնալու:

Վարչապետը խոստացավ ցուցարարների առաջարկը փոխանցել իր օգնականին՝ նշելով, որ եթե այն իրատեսական և տրամաբանական լինի՝ կընդունվի: