Ինչո՞ւ է լրջագույն խնդիրների առաջ կանգնել չինական Huawei-ը
![]() Չինական սմարթֆոնների Huawei ապրանքանիշը, որ մայիսի սկզբներին, ըստ Bloomberg-ի՝ առաջ էր անցել անգամ Apple-ից, այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնել: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի բջջային կապի 4 խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց ցանցերում Huawei-ի սարքերի վաճառքը։ Բացի այդ, Huawei-ի ու նրա խմբի մեջ մտնող 68 ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցրել են նաև Panasonic-ն ու Vodafone-ը, Intel-ն ու Qualcomm-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Google-ը սահմանափակել է Huawei սմարթֆոնների նոր նմուշների՝ Google-ի որոշ հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը: Սակայն սա էլ դեռ ամենը չէ: Վերջին օրերին Huawei-համար ամենածանր հարվածը դարձել է մոբիլ սարքերի պրոցեսորների արտադրության առաջատար բրիտանական ARM ընկերության որոշումը, համաձայն որի՝ դադարեցնում է Huawei-ի հետ իր համագործակցությունը: Այնինչ չինական ընկերությունն իր սարքերում օգտագործում է հենց այդ ընկերության պրոցեսորները: Huawei-ի խնդիրներն սկսվեցին, երբ Ավստրալիայի, ապա ԱՄՆ-ի կառավարությունների մասնագետները անվտանգության լրջագույն խնդիրներ հայտնաբերեցին Huawei-ի 5G modem-ներում: Կիբերմասնագետները գտնում ենոր դրանք միտումնավոր թողնված սողանցքներ են՝ մշակված Չինաստանի կառավարության կողմից, որ այդ երկրի ցանցահենները հնարավորություն ունենան դրանց միջոցով միտք գործել Huawei-ի սարքերով կառավարվող ցանցեր ու գողանալ անհրաժեշտ տնտեսական, տեխնոլոգիական ռազմական կամ այլ նշանակության տեղեկատվություն։ Չինաստանն ընկերության դեմ ուղղված հարձակումները համարում է անբարեխիղճ մրցակցության նշան, ինչը կարող է վատ անդրադառնալ Պեկինի և Վաշինգթոնի հարաբերությունների վրա, քանի որ Huawei Technologies-ն աշխարհում սմարթֆոններ արտադրող երրորդ խոշորագույն ընկերությունն է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
