Մեկնարկել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
![]() Նիդերլանդները դարձել է ԵՄ-ի առաջին երկիրը, որտեղ սկսվել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները: Deutsche Welle-ի հաղորդմամբ, առավոտյան 5:00-ից Ամստերդամի օդանավակայանում բացվել է առաջին ընտրատեղամասը: Նիդերլանդներում մոտ 13 մլն մարդ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի: Ընտրատեղամասերը փակվելու են 21:00-ին: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն կիրակի, երբ ավարտվեն նաև ԵՄ-ի մյուս երկրներում անցկացվող ընտրությունները: Հինգշաբթի Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն նաև Մեծ Բրիտանիայում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ի կազմից: Ուրբաթ ընտրություններին կմասնակցեն նաև Իռլանդիայի և Չեխիայի բնակիչները, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի և Սլովակիայի քաղաքացիները: ԵՄ անդամ մյուս երկրներում ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-ին: ԵՄ-ի 28 երկրներում ընտրելու իրավունք ունի 426 մլն քաղաքացի: |

«Իշխող ուժը փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ, իսկ եվրայոնջաների հետ հարցերը պատվիրակում է ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
910:12
«Բուհի դիպլոմ չունեցողները Տավուշի մարզպետարանում պաշտոններ են զբաղեցնում»․ Ոսկան Սարգսյան
18303:06
«ԲՏԱ նախարարությունը չպետք է զբաղվի տեխնոլոգիաների դրսևորումների մասին խոսելով»․ Հայկ Գրիգորյան
14301:06
«Քաղաքական նիհիլիզմը ՀՀ-ի ապագայի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է»․ Արման Աբովյան
10300:18
«Ակնկալել, որ Մոսկվան լուրջ է ընդունելու Ալիևի դեմը չոքածին, առնվազն միամտություն է»․ Արգիշտի Կիվիրյան
21700:12
«Նիկոլի ցանկացած սուտը «ոչ ասունների» ուղեղի համար է»․ Վոլոդյա Հովհաննիսյան
114Երեկ, 23:54
