Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Այսօր կորոշվի բռնցքամարտի՝ օլիմպիական մարզաձև լինել-չլինելու հարցը

219
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 15:05
Այսօր կորոշվի բռնցքամարտի՝ օլիմպիական մարզաձև լինել-չլինելու հարցը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ և ԱԻԲԱ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումը։ Քննարկվել է բռնցքամարտի՝ Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ:

Վերջնական որոշումը և Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպության անունը կհրապարակվի այսօր՝ մայիսի 22-ին՝ Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի նիստում: Վատագույն դեպքում ԱԻԲԱ-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց: