Կասիլյասի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
![]() Մայիսի 1-ին սրտի կաթված ստացած «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ մարզական լրագրող Սառա Կարբոնյերոն հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ «Մենք դեռ ուշքի չէինք եկել նախորդ վախից, երբ կյանքը մեզ կրկին զարմացրեց։ Մի քանի օր առաջ բժշկական հետազոտության ժամանակ ինձ մոտ չարորակ քաղցկեղ հայտնաբերեցին, և ես ենթարկվեցի վիրահատության։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ընթացավ։ Մենք ժամանակին ենք արձագանքել հիվանդությանը։ Ես հանգիստ եմ և համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեմ՝ պայքարի ճանապարհը երկար է լինելու, սակայն այն ուրախ վերջաբան է ունենալու։ Ընտանիքս ու ընկերներս, ինչպես նաև հիանալի բժիշկներն աջակցում են ինձ։ Խնդրում եմ իմ գործընկեր լրագրողներին հարգանք և ըմբռնում ցուցաբերել ինձ և ընտանիքիս համար այս բարդ շրջանում»,- գրել է նա՝ ինստագրամյան իր էջում։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
