Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Առնվազն զարմանալի է, որ նման խոշոր ընկերությունը վճարել է ընդամենը մի քանի մլն դրամ հարկ կամ դա էլ չի վճարել». Մ. Թանդիլյան

621
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 05:25
«Առնվազն զարմանալի է, որ նման խոշոր ընկերությունը վճարել է ընդամենը մի քանի մլն դրամ հարկ կամ դա էլ չի վճարել». Մ. Թանդիլյան

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկից բացակայում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի վճարել է 41 մլրդ դրամ՝ որպես 2-րդ խոշոր հարկատու։

Հատկանշական է, որ ընկերությունը այս տարի ևս ունի գրանցված ավելի քան 4000 աշխատակից և միայն աշխատակիցների եկամտային հարկը եռամսյակի համար գերազանցում է 1 մլրդ դրամը։

Առնվազն զարմանալի է, որ նման խոշոր ընկերությունը 2019թ. 1-ին եռամսյակում վճարել է ընդամենը մի քանի մլն դրամ հարկ կամ դա էլ չի վճարել։

ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ»։