Զելենսկին պատրաստ է Դոնբասի հարցով բանակցել Ռուսաստանի հետ
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Դոնբասի հարցով՝ «նորմանդական ֆորմատով» Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել. РИА Новости-ի հաղորդմամբ հայտարարել է Զելենսկու շտաբի անդամ Ռուսլան Ստեֆանչուկը: Ուկրաինայի ճգնաժամի լուծման խնդիրը քննարկվում է տարբեր ձևաչափերով անցկացվող բանակցություններում, մասնավորապես՝ «նորմանդական ֆորմատով» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա): Վարշավայում բանակցությունները «Ժնևյան ֆորմատով» անցկացնելու վերաբերյալ առաջարկ էր եղել, որին պետք է մասնակցեին նաև ԱՄՆ-ն ու Լեհաստանը: Լեհաստանի մասնակցությունը պայմանավորված է երկու Ռուսաստանին և Ուկրաինային սահմանակցելու հանգամանքով: Սակայն հրադադարի համաձայնագիրը միայն Մինսկում է ձեռք բերվել՝ ԵԱՀԿ խմբի և Ռուսաստանի միջև կայացած հանդիպման ընթացքում: «Վլադիմիր Ալեքսանդրովիչը (Զելենսկին – խմբ.) Ուկրանիայի դեմ պատերազմ սկսած մարդկանց հետ բանակցելու դիրքորոշում է արտահայտել: Բայց դա երկխոսություն կլինի, որին կմասնակցեն նաև մեր գործընկերները»,- ասել է Ստեֆանչուկը 112 Украина-ի ուղիղ եթերում: Ստեֆանչուկի խոսքերով «բանակցույունները կանցկացվեն «նորմանդական ձևաչափի» սահմաններում»: Ավելի վաղ, Զելենսկին հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինն օրակարգային բոլոր հարցերի լուծման համար պատրաստ է գնալ երկխոսության, բայց ոչ սադրանքների ու սաբոտաժի շրջանակներում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24