Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության պատվիրատուները

1099
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 14:35
Հայտնի են Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության պատվիրատուները

Հայտնի են Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության պատվիրատուները: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում կատարելով Դոնեցկի ներկայիս ղեկավար Դենիս Պուշիլինին:

«Հայտնի է Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ ներգրավված անձանց ամբողջական ցանկը՝ ներառյալ կազմակերպիչները, կատարողներն ու պատվիրատուները», - ասել է Պուշիլինը:

Պուշիլինի խոսքերով, պատվիրատուների շարքում են Ուկրաինայի և այլ երկրների բարձրաստիճան քաղաքացիներ: Դոնեցկի ներկայիս ղեկավարը նաև նշել է, որ կոնկրետ անուններ տալ չի կարող:

Ալեքսանդր Զախարչենկոն մահացել է 2018թ. օգոստոսի 31-ին՝ Դոնեցկի «Сепар» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: