Պոմպեոն փորձել է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները. The Washington Post
![]() ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ինքը երեքշաբթի Սոչի է եկել նախագահ Դոնալդ Թրամփի առաքելությունն իրագործելու նպատակով, որպեսզի բարելավի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: «Կան տեղեր, որտեղ մեր երկու երկրները կարող են համագործակցել, կառուցողական լինել, հետապնդել նույն շահերը: Մենք կարող ենք համատեղ աշխատել՝ դարձնելով մեր երկու ժողովուրդներին, ինչպես նաև ողջ աշխարհն ավելի հաջողակ»,- հանդիպման սկզբում ասել է Պոմպեոն Պուտինին: «Նախագահ Թրամփն ուզում է անել այն ամենն, ինչ կարող ենք»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը: The Washington Post-ի հաղորդմամբ՝ Իրանի, Վենեսուելայի և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ կապված Պոմպեոն և Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի համատեղ ասուլիսում իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտել: Չնայած դրան, Պոմպեոյի Ռուսաստան արված առաջին այցը նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն Է՝ իր համար համաշխարհային ասպարեզում քաղաքական ամենավտանգավոր հարաբերություններում նոր հենարան գտնելու տեսանկյունից: Պոմպեո-Լավրով մի քանի ժամ տևած և Պոմպեո-Պուտին 90 րոպեանոց բանակցություններից հետո Կրեմլում արտաքին հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը գնահատել է Պոմպեոին «ոչ վատ, ռեալ բանակցությունների» անցկացման համար: Թրամփը դեռ նախընտրական շրջանում ցանկություն էր հայտնել համաշխարհային մարտահրավերների հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: Բայց նա երբեք այդ հարցում հետևողականություն չի ցուցաբերել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
