Պորոշենկոյին հարցաքննել են Մայդանի գործով
![]() Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, գլխավոր դատախազությունում ունեցած հարցաքննությունից հետո ասել է, որ իր պատասխանները կօգնեն Մայդանի գործով հետաքննությունն ավարտին հասցնելուն, այս մասին գրում է Интерфакс-ը: «Այսօր ևս մեկ անգամ ցուցմունք եմ տվել դատախազին՝ Արժանապատվության հեղափոխության մասնակիցների դեմ հանցագործությունների գործով հետաքննության շրջանակում: Հուսով եմ, որ լրացուցիչ հարցերին իմ տված պատասխանները կնպաստեն հետաքննության ավարտին: Այս գործը չափազանց կարևոր է ուկրաինական հասարակության համար»,- հինգշաբթի երեկոյան գրել է Պորոշենկոն՝ Facebook-ում: Նա նշել է, որ այդ գործով բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պորոշենկոյին Մայդանի գործով նաև հարցաքննել են Պետական քաղաքական վարչության քննիչները: Ավելի վաղ՝ մայիսի 7-ի, Պորոշենկոն Եվրոմայդանի գործով չէր գնացել հարցաքննության: Այդ ժամանակ նա մասնակցում էր Ուկրաինայի Գերագույն դատարանի դատավորների երդմնակալության արարողությանը:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
