Բացահայտվել է Թրամփի փաստաբանի՝ Ուկրաինա այցի նպատակը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է Ուկրաինա նախատեսվելիք իր այցի չեղարկման մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Ջուլիանին կարծում է, որ հնարավոր է հանդիպի մի խումբ մարդկանց, ովքեր «նախագահի թշնամիներն են, իսկ նրանցից ոմանք՝ նաև ԱՄՆ-ի»: «Մտավախություն կա, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը բառացիորեն շրջապատված է ԱՄՆ նախագահի թշնամիներով»,- ասել է Ջուլիանին: New York Times-ի տեղեկություններով, Զելենսկին հրաժարվել է հանդիպել Ջուլիանիի հետ: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փաստաբանը մտադիր էր գնալ Ուկրաինա՝ 2016թ. նախագահական ընտրություններում հօգուտ Քլինթոնի ուկրաինական միջամտությունը հետաքննելու նպատակով: Ակնկալվում էր ուղևորության ընթացքում նոր տեղեկություններ ստանալ նաև Ուկրաինայի Burisma Holdings գազային ընկերության նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու աշխատանքի մասին: Ըստ New York Times-ի, իմանալով Թրամփի փաստաբանի ծրագրերի մաիսն, դեմոկրատները մեղադրել էին Ջուլիանին՝ ԱՄՆ նախընտրական պայքարում «արտասահմանյան երկրներին օգտագործելու» համար: Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայքարում է իր իրավունքների համար՝ 2020-ի ընտրություններում առաջադրվելու նպատակով: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
