«Ունենք 15 միլիոն դոլարից ավելի խոստում». Հայկակ Արշամյան
![]() «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ վերջին շրջանում հիմնադրամում շատ փոփոխություններ են եղել և այժմ հիմնադրամը նոր ռազմավարություն ունի. «Ռազմավարությունը ուղարկվել է թե՛ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, թե՛ հիմնադրամի տարածքային մարմինների ղեկավարներին. աշխարհի շուրջ 20 երկրների տարածքային մարմինների մասին է խոսքը»,- Հանրայինի եթերում ասել է Արշամյանը: Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական կորիզը հիմնադրամի փոքր մոդելի շուրջ համահայկական ցանցի ստեղծումն է. «Մենք փորձում ենք բարեգործությունից կամ գոյատևումից անցնել զարգացման: Բովանդակության առումով պետք է փոփոխություններ լինի: Հիմնադրամը ենթակառուցվածքներ իրականացնող ինստիտուտից պետք է վերածվի ավելի բովանդակային ծրագրեր իրականացնող համահայկական կառույցի: Դրա իրականացումը կախված է մեծ համահայկական ցանցի ստեղծումից»,-եթերի ընթացքում նշել է գործադիր տնօրենը: Հայկակ Արշամյանը փաստում է, որ հեղափոխությունից հետո սփյուռքում հասարակության մոտիվացիան բավականին բարձրացել է: Ըստ բանախոսի՝ դրա վառ ապացույցը այս տարի հեռուստամարաթոնից և դրանից հետո հանգանակված գումարներն են եղել: «Եթե անցած տարվա հեռուստամարաթոնին 12 միլիոն դոլար էր խոստացվել և հավաքվեց 7 միլիոն, ապա այս մարաթոնին և դրան հաջորդած երեք ամիսների ընթացքում մենք ունենք արդեն 15 միլիոնից ավել խոստում և այդ գումարների մեծ մասն արդեն հավաքագրվում է»,- ասել է նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
