Քլինթոնի հետ «խոսակցությունը» ճշտելու նպատակով Թրամփի փաստաբանը կգնա Զելենսկու մոտ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին մտադիր է գնալ Կիև, որպեսզի ընթացք տա 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Քլինթոնի օգտին տեղի ունեցած միջամտության հետաքննությանը: Իր ուղևորության մասին նա հայտնել է The New York Times-ին: Հետաքննությունը նախաձեռնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն: Փաստաբան Ջուլիանին հայտնել է, որ հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի պարզի, թե արդյոք դեմոկրատները 3 տարի առաջ, Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի նախընտրական շրջանում համագործակցե՞լ են ուկրաինացի պաշտոնյաների հետ: Թրամփի փաստաբանը նաև մտադիր է հետաքննել գալիք նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, դեմոկրատ և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդուն, ով վերջերս հայտնվել էր սկանդալում: Ջուլիանին պետք է նաև հետաքննություն անցկացնի Ուկրաինայում, օլիգարխին պատկանող գազային ըկերությունում, քանի որ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի անունը կապվում է նաև այդ ընկերության հետ: Առաջիկա շաբաթվա ընթացքում Ջուլիանին ծրագրում է Ուկրաինա մեկնել, բայց տեղյակ չէ, թե արդյոք Թրամփը հանդիպելո՞ւ է Զելենսկու հետ: Ավելի վաղ, Թրամփը խոստացել էր հետաքննել Ուկրաինայի հետ Քլինթոնի ունեցած «խոսակցությունը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
