Քերին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին՝ Թեհրանի հետ բանակցությունների հարցում օրենքը խախտելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Թրամփի կարծիքով, Քերին խորհուրդ է տվել իրանական կառավարությանը չբանակցել Թրամփի վարչակազմի հետ: ԱՄՆ նախագահը մեղադրել է Քերիին օրենքը խախտելու մեջ, որն արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ամերիկյան կառավարության անունից դիվանագիտություն վարել: Թրամփը գտնում է, որ Քերին իր պատիժը պետք է բանտում կրի: «Անկեղծ ասած, նա պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածի համար, բայց իմ ժողովուրդը ոչինչ չի ուզում անել»,- հայտարարել է Թրամփը: Ի պատասխան Թրամփի հայտարարությանը՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Այն ամենը, ինչ նախագահ Թրամփն ասել է, սխալ է: Նա սխալվում է փաստերի, օրենքների հարցում և, ցավոք, չգիտի, թե ինչպես կարելի է օգտագործել դիվանագիտությունն Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար»: Քերին նաև հիշեցրել է, որ հենց ինքն է օգնել միջուկային գործարքի հարցում համաձայնության հասնել և «լուծել հին խնդիրը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
