Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Թաիլանդում հաղթած ընդդիմությունը չի կարող ընտրել երկրի ղեկավարին

2143
Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 12:20
Թաիլանդում հաղթած ընդդիմությունը չի կարող ընտրել երկրի ղեկավարին

5 տարի առաջ Թաիլանդում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո սա առաջին ընտրություններն են, որի ժամանակ խորհրդարանում ընդդիմությունն ավելի շատ մանդատ է ստանում, քան որևէ այլ ուժ: Այս մասին գրում է CNN-ը:

Pheu Thai-ը 136 տեղ ունի ներքին պալատում, ռազմամետ Palang Pracharat կուսակցությունը՝ 115: Pheu Thai-ը հարում էր նախկին վարչապետ Թաքսին Շինավաթրային, ում համակիրները մասնակցել են 2014-ի ռազմական հեղաշրջմանը:

Պաշտոնական տվյալների համաձայն, Pheu Thai-ը և նրա կոալիցիոն գործընկերներն ունեն խորհրդարանի ներքին պալատի 500 տեղերից 245-ը, բայց նրանք չեն կարող նոր վարչապետին նշանակելու համար բավարար ձայներ ապահովել: Այդ որոշումը պետք է համատեղ կայացնեն խորհրդարանի երկու պալատները: Վերին պալատն ամբողջությամբ կազմվում է ռազմական ներկայացուցիչներից, որոնք ունեն 250 մանդատ, հավանաբար կքվեարկեն խունտայի առաջնորդ Պրայուտ Չան-օ-չայի օգտին: