«Մադուրոն չափազանց վախկոտ է ինձ ձերբակալելու համար». Գուայդո
![]() Խուան Գուայդոյի խոսքերով, ինքն ազատության մեջ է, քանի որ Մադուրոյի կառավարությունը վախենում է իրեն ձերբակալելու հետևանքներից: «Որովհետև վախենում են: Նրանք, ովքեր փորձում են տարածել կամ գեներացնել հսկողությունը, իրականում չունեն այն»,- ասել է Գուայդոն՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ: Գուայդոն այս մեկնաբանություններն արել է Վենեսուելայի ԱԺ փոխնախագահ Էդգար Զամբրանոյի ձերբակալությունից հետո: Հիշեցնենք, որ չորեքշաբթի հետախուզական ծառայությունները ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Էդգար Զամբրանոյին: «Մեր կողմից համաներման պահանջի ներկայացումը, թերևս, բավարար չէ: Պետք է պնդենք: Այժմ գոյություն ունի մի հիմնական բաղադրիչ՝ զինված ուժերը, նրանք կարևոր դեր կունենան ոչ միայն անցումային շրջանում, այլև Վենեսուելայի վերակառուցման հարցում»,- նշել է Գուայդոն: Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը դեռևս հավանական տարբերակների շարքո՞ւմ է՝ Գուայդոն պատասխանել է, որ դա կլինի ամենավերջին տարբերակներից մեկը և հստակեցրել, որ ռազմական գործողությունները չպետք է ուղղորդվեն Միացյալ Նահանգներից. «Սա ուժի գործադրման տարբերակն է, ու այն չպետք է կիրառվի օտար կամ միջազգային դերակատարների կողմից: Զինվորականները շատ դժգոհ են: Սա նշանակում է, որ ուժի գործադրումը կարող է տեղի ունենալ հենց ներսից»: Գուայդոն հավելել է, որ ինքը շարունակում է սերտ համագործակցությունը Թրամփի վարչակազմի հետ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
