Պոմպեոն Իրանի հետ լարվածության սրման ֆոնին ժամանել է Իրաք
![]() ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, չնախատեսված այց է կատարել Իրաք: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դեպի Բեռլին նախատեսված Պոմպեոյի ուղևորությունը հետաձգվել է: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն «չի ուզում, որ որևէ մեկը միջամտի իրենց երկրի գործերին», և նրանց խնդրել է պաշտպանել Իրաքում գտնվող ԱՄՆ զորքերին: Պոմպեոյի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իրաք ուղարկած USS Abraham Lincoln ավիակրից մի քանի օր անց: Պաշտոնյաները հայտարարել են, որ ավիակրի տեղակայմամբ ԱՄՆ-ն պատասխանում է իր և դաշնակիցների նկատմամբ կիրառվող Իրանի սպառնալիքներին: Իրանն, իր հերթի, այն անհեթեթություն է համարել: Շաբաթ օրը, ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, USS Abraham Lincoln-ի մեկնումը Իրաք հայտարարելիս՝ նշել է, որ ԱՄՆ-ն գործում է «ի պատասխան մի շարք մտահոգիչ ցուցումների և նախազգուշացումների»: Չորեքշաբթի օրը Պոմպեոն նաև նախատեսում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
