Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին
![]() Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նոր իշխանության դեմ հզոր ընդդիմություն է ձևավորվում և ինքը նույնպես ուզում է լինել նրանց շարքերում: Գործակալությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է անցյալ տարի՝ 2008թ. վիճահարույց ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Նվազագույնը 10 մարդ է մահացել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով: «64-ամյա նախկին նախագահը ձերբակալվել է 2018-ի հուլիսին՝ նրա համակիր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել խաղաղ բողոքի ակցիաների հետևանքով: Իշխանությունն անցել էր ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով անցյալ տարվա մայիսից զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Քննադատները մեղադրում էին Քոչարյանին և իր նախկին համակիրներին ժողովրդավարությունն անտեսելու, պաշտոնավարման ընթացքում կոռուպցիային զարկ տալու, կազմակերպչական սխալների համար»,- հավելում է լրատվամիջոցը: Reuters-ին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ իրեն ուղղված մեղադրանքները քաղաքականացված են, միևնույն ժամանակ մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ օրենքն ընտրողաբար կիրառելու ու իրեն բանտարկելու պահելու համար: «Այս գործընթացը, անշուշտ, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որը կարող է լուրջ մարտահրավեր նետել նոր իշխանություններին», - գրավոր պատասխանել է Քոչարյանը Reuters-ի հարցերին: Հայաստանում իշխանության փոփոխությանը Քոչարյանը տվել է «հասարակության կուտակված դժգոհություն և փոփոխության ցանկություն» որակավորումը: Ըստ նրա՝ դա հեղափոխություն համարելը սխալ է: «Ես դա չեմ համարում հեղափոխություն, քանի որ երկրում ոչինչ չի փոխվել, բացի հասարակության ագրեսիայի աճից և ղեկավարության մեջ դրսևորվող պոպուլիզմից ու դիլետանտությունից»,- գրել է Քոչարյանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
