Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նախանձությունից էդ էլ չտրամադրեցին». Գ. Ծառուկյան

1118
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 11:30
«Նախանձությունից էդ էլ չտրամադրեցին». Գ. Ծառուկյան

ԱԺ նիստերից դահլիճից դուրս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մանդատից ցրկելու՝ ՔՈ-ի դիմումին. «Սաղի դարդուցավը մնացել ա Ծառուկյանի մանդա՞տը, երկրի խնդիրները լուծվել, պրծել ա՞, հա՞... Ծառուկյանը մի անգամ գնաց Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ: 30 տարվա մեջ 25 պատգամավոր կյանքում չի գնացել, բայց եթե վերտալյոտներ տրամադրեին, 40-50-ին կտանեի, բայց նախանձությունից էդ էլ չտրամադրեցին: Տարել եմ, ցույց եմ տվել, որ ինչ խաղաղ, տեղը տեղին ապրում են մարդիկ: Քաղաքի կենտրոնում Բակո Սահակյանը սեղան էր քցել»,- հայտարարեց Ծառուկյանը: «Մարդիկ ոչ թե դատարկ-դատարկ պետք է խոսեն, այլ գործ անեն, իսկ դրա համար փորձ, արած-դրած է պետք»,- հավելեց պատգամավորը: