Եվրոպայում մամուլի ազատությունը «գրեթե աղետալի վատ է»
![]() «Թղթակիցներ առանց սահմանների» (Reporters Without Borders') միջազգային կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպայում մամուլի ազատության վիճակը, ավտորիտար կառավարությունների աճին զուգընթաց, գնալով վատթարանում է: Մամուլի ազատության ցուցանիշով ԵՄ-ում վերջին հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան, որին նախորդում են Հունգարիան ու Մալթան: Վատագույն ցուցանիշով առանձնանում են նաև Սլովակիան ու Իտալիան: Սլովակիայում սպանել էին հետաքննող լրագրող Յան Կուցյակին, իսկ Իտալիայում՝ վարչապետ Մատեո Սալվինին իրեն քննադելու համար դատի էր տվել գրող Ռոբերտո Սավիանոյին: Հետաքննող լրագող Դաֆնե Կարուանա Գալիցիայի որդիները նշել են, որ միջազգային հանրությունը լրագրողներին պաշտպանելու համար պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկի: Նշենք, որ լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, Մալթայում մեքենայի պայթեցման հետևանքով, մահացել էր: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան մամուլի ազատության ցուցանիշների կապակցությամբ ասել է. «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ լրագրողներն անում են ժողովրդավարությանն աջակցելու առումով: Մենք խստագույնս դատապարտեցինք Մալթայում և Սլովակիայում կատարված լրագրողների սպանությունները, նաև ազգային իշխանություններին հորդորեցինք՝ հանգամանորեն ուսումնասիրել այդ ամենն ու հետևել զարգացումներին»: Ազատ խոսքի իրավունքից օգտվելու հետևանքով աշխարհի կտրվածքով շուրջ 250 լրագրող շարունակում է մնալ բանտում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
