«Ուկրաինացիներն առանց վիզայի կարող են այցելել 133 երկիր, ռուսները՝ 117». Պորոշենկո
![]() Ուկրաինացիները, առանց վիզայի, կարող են այցելել 133 երկիր, ռուսները՝ 117: Ուկրաինայի նախագահական ընտրություններում պարտված Պետրո Պորոշենկոն սա համարում է ուկրիանական անձնագրի առավելությունը ռուսականի նկատմամբ: Այս մասին նա գրել է Facebook-ում: «Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի անձնագիրն ազատ մուտք է գործում աշխարհի 133 երկիր: Ես հպարտ եմ, որ մենք ամրապնդեցինք ուկրաինական քաղաքացիության կարգավիճակը»,- գրել է Պորոշենկոն: Passport Index-ի տվյալների համաձայն, ուկրաինացիների համար հասանելի և ռուսաստանցիների համար անհասանելի երկրների շարքում են՝ Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Նորվեգիան, Նիդերլանդները, Մոնակոն, Մալթան և այլ երկրներ: Այս մասին հաղորդում է РБК-ն: 2017թ. Ուկրաինան և ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր էին կնքել: Ռուսաստանի քաղաքացիներն, ի տարբերություն ուկրաինացիների, առանց վիզայի, ազատ կարող են մուտք գործել Բահամյան կղզիներ, Կոլումբիա, Գամբիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա, Վիետնամ և Վենեսուելա: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
