Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Պենտագոնը ռուսական С-400-ի պատճառով սպառնացել է վերջնականապես զրկել Թուրքիային F-35-ից

2488
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 12:20
Պենտագոնը ռուսական С-400-ի պատճառով սպառնացել է վերջնականապես զրկել Թուրքիային F-35-ից

ԱՄՆ-ը վերջնականապես դուրս կթողնի Թուրքիային 5-րդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական С-400 համալիրները: Այդ մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը, հայտնում է РИА Новости-ն:

Շենահանն իրավիճակը վերլուծել է Lockheed Martin-ի և United Technologies-ի հետ: Հանդիպման արդյունքում ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

Նա նշել է, որ ցանկացած պարագայում Անկարան պետք է ընտրություն կատարի F-35-ի և С-400-ի միջև: