Երկու տարի առաջ ԱՄՆ-ն փորձել է Վենեսուելայի բանակը Մադուրոյի դեմ հանել. AP
![]() Երկու տարի առաջ Նիկոլաս Մադուրոյի մտերիմներից մեկը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել, բայց մերժվել է: 2017թ. մայիսին Վենեսուելայում նախագահական գվարդիայի ղեկավար, գեներալ Իվան Էրնանդեսն ԱՄՆ նախագահին դիմել էր իր ընտանիքի անդամներին վիզա տրամադրելու խնդրանքով, որպեսզի իր 3-ամյա որդին նահանգներում բուժում ստանա: Թրամփի վարչակազմը հրաժարվել էր օգնել նրան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Էրնանդեսը ցանկացել է իր որդու գլխի վիրահատության կատարման նպատակով Բոսթոն ուղարկել: Սպիտակ տունը մի շարք բանավեճերից հետո, որոշում է մերժել «կոռումպացված և ոճրագործ» Վենեսուելայի պետական համակարգի ներկայացուցչին: Այդ նույն ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դիմել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյին և Գերագույն դատարանի ներկայացուցիչ Մայքլ Մորենոյին, ինչպես նաև Էրնանդեսին՝ առաջարկելով անցնել ընդդիմության շարքերը: Ռազմական վերնախավը որոշել է հավատարիմ մնալ Մադուրոյին: Փաստորեն, երկու տարի առաջ ԱՄՆ-ն փորձել է Վենեսուելայի բանակին Մադուրոյի դեմ հանել, հավելում է AP-ը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
