Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«2018-ին ԿԳՆ-ում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն». Արայիկ Հարությունյան

393
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 21:20
«2018-ին ԿԳՆ-ում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում:

Տեղեկացնեմ, որ, օրինակ՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն՝ խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ 12 հազար լիտր կամ 50 տոկոսը: Տեղաշարժն էլ եղել է ըստ անհրաժեշտության, գործը չի տուժել»: