Գուայդոն «խայտառակ» գործադուլներ է խոստանում
![]() Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել շարունակել գործադուլները, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ստիպի հրաժարվել իշխանությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Գուայդոն պետական աշխատողներին հորդորել է միանալ համընդհանուր գործադուլին: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կարակասում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 1 կին մահացել էր, իսկ 10-ը վիրավորվել էին: Գուայդոն նշել էր, որ այդ գործում ներգրավված անձինք պետք է պատժվեն: Վենեսուելայի ճգնաժամի հետևանքով լարվել էին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ն ճգնաժամը կարգավորելու նպատակով, հնարավոր է, ռազմական միջամտության դիմի: Միևնույն ժամանակ, Պոմպեոն Ռուսաստանին ու Կուբային մեղադրել էր Մադուրոյին աջակցելու միջոցով երկրում անկայուն դրության ստեղծման մեջ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել էր, որ Վենեսուելայում ԱՄՆ միջամտությունը կործանարար է և հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Նշենք, որ հունվարին Գուայդոն իրեն Վենեսուելայի նախագահ էր հռչակել: Նրա իշխանությունն օրինական են համարել ավելի քան 50 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Մադուրային սատարող Ռուսաստանն ու Չինաստանը չեն ճանաչել Գուայդոյի իշխանությունը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
