Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արտոնություն՝ Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող գործարանին

397
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 12:35
Արտոնություն՝ Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) պատկանող գործարանին

Կառավարության նիստի օրակարգում է նաև «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու» նախագիծը:

Նշվում է, որ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ՝ 260 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Տեղեկացնենք, որ «Մանուկյան կոնյակի գործարան» սեփականատերն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանն է (Շշի Մելո):

Ավելի վաղ հայտնել էինք Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-տեքստիլին» տրված 1 մլրդ, 117 մլն դրամի արտոնության մասին: