Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վարչական լծակներն այլևս չեն օգնի. գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10%-ով. «Ժամանակ»

1090
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 09:20
Վարչական լծակներն այլևս չեն օգնի. գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10%-ով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ:

Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլևս հնարավոր չէ թաքցնել: Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»:

Մանրամասները՝ թերթի համարում: