Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Մոսկվան կողմ է գերիների փոխանակման «բոլորին բոլորով» սկզբունքին». Լավրով

700
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 20:25
«Մոսկվան կողմ է գերիների փոխանակման «բոլորին բոլորով» սկզբունքին». Լավրով

Մոսկվան կողմ է արտահայտվում գերիներին «բոլորին բոլորով» փոխարինելու սկզբունքին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին այսօր՝ ապրլի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ կողմ է եղել բոլոր իրավիճակներում մարդասիրական որոշումներ կայացնելուն: ««Բոլորին բոլորով» փոխարինելու սկզբունքը կնպաստի, որ երկու կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորվի, լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում թե Ուկրաինայի հարավ արևելքում»,- ընդգծել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է գտնվում ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանն, ով այնտեղ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են դիվերսիոն փորձի համար: Սակայն ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ով տառապում է հոգեկան խանգարումով:

Իսկ Հայաստանում է գտնվում Էլվին Աիֆ Օղլի Իբրահիմովն, ով սահմանը խախտել է այս տարվա մարտ 15-ին:

Ավելի վաղ Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո որոշում էր կայացվել միջոցներ ձեռնարկել գերիների հարազատներին տեսակցություն թույլ տալու համար: