Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դավիթ Անանյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական շփումների մասին

219
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 13:00
Դավիթ Անանյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական շփումների մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարար ամենօրյա վարչարարության ընթացքում իրեն չեն ներկայացրել: Հարցին՝ անհատական շփումներ ունե՞ք Գ. Ծառուկյանի հետ, ասել է՝ ոչ:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: «Խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ»,- նշված էր տեքստում:

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի