Ժամանակակից դպրոցները միանգամայն անօգուտ են. Իլոն Մասք
![]() Իլոն Մասքն, ինչպես չքավորությունից բարձրացած ցանկացած միլիարդատեր, մշտապես աշխատանքի մեջ է: Այսպես, օրերս նրա SpaceX ընկերությունն առաջին կոմերցիոն տիեզերական թռիչքն իրականացրեց՝ ուղեծիր տանելով արբանյակ Սաուդյան Արաբիայի համար: Չնայած զբաղվածությանը, գործարարը հասցնում է ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ: Իր վերջին հարցազրուցում նա քննադատել է ժամանակակից դպրոցը և կիսվել այդ իրավիճակի մասին իր պատկերացումներով: ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Եթե երեխան մաթեմատիկա է սիրում, թող մաթեմատիկայով զբաղվի, եթե լեզուներ՝ լեզուներով: Ընդհանուր, ունիվերսալ ծրագրերը պետք է մնան անցյալում: Ամեն մի երեխայի համար պետք է մշակել առանձին մոտեցում՝ հաշվի առնելով նրա հետաքրքրություններն ու ունակությունները: ԹԵՈՐԻԱՅԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱՊԸ Լուծելով մաթեմատիկական աբստրակտ հանձնարարություններ կամ էլ հավասարություններ՝ դպրոցականները չեն հասկանում՝ դա իրենց ինչին է պետք իրական կյանքում: Իսկ ուղեղը սովոր է զտել անկարևորը՝ պարզապես մոռացության մատնելով այն: Փորձելով լուծել կոնրետ խնդիր՝ երեխաները կհասկանան, թե դա իրենց ինչին է պետք: Դրա շնորհիվ նրանց մոտ մոտիվացիա կառաջանա, նրանք կձգտեն սովորել և գիտելիքներ ձեռք բերել ինքնուրույն: ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ԿԻՐԱՌԵԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ Ասենք, պետք է վերանորոգել փչացած շարժիչը: Ստանդարտ մոտեցման դեպքում երեխային նախ կսկսեն բացատրել, թե ինչ են պտուտակահանն ու մանեկաբանալին և ինչի համար են պետք: Իսկ ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է երեխայի առջև դնել շարժիչն ու խնդրել քանդել այն: Այդ ժամանակ նա ինքը կհասկանա, որ իրեն գործիքներ են անհաժեշտ: ԳԻՏԵԼԻՔՆ՝ ԻՆՉՊԵՍ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԸ Ժամանակակից ծրագրերի գլխավոր մինուսն այն է, որ նրանք խորանում են առարկայի մեջ՝ հասանելի կերպով չբացատրելով հիմունքները, գլխավոր գաղափարները և վիճահարույց հարցերը: Կարևոր է գիտելիքները դիտարկել որպես իմաստության ծառ: Նախ գլուխ հանեք հիմնարար սկզբունքներից՝ դա ծառի բունն ու խոշոր ճյուղերն են: Դրանից հետո միայն անցում կատարեք տերևներին՝ մանրամասներին: Այլապես նրանք կախվելու տեղ չեն ունենա: ԹԵՍՏԵՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Գիտելիքների ժամանակակից ստուգումները թեստերի միջոցով ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև կործանարար են ազդում կրթության վրա: Ինքնին գիտելիքների ստուգումն անհրաժեշտություն է, բայց միայն՝ ոչ թեստերի միջոցով: Այդ ապուշ թեստերը խորը թաղել են ամերիկյան կրթությունը: Յելյի կամ Հարվարդի շրջանավարտները չեն կարողանում հաշվարկել անկյունային արագությունը կամ էլ պտույտի պահը, նրանք կարող են միայն ընդգծել ճիշտ պատասխանը: ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ՄԱՍԻՆ Որքան հեղինակավոր են դասընթացներն, այնքան ավելի անօգուտ մարդկանց են դրանք թողարկում: Առաջին հերթին այնտեղ մարդկաց ընդհանրապես չեն սովորեցնում մտածել, իսկ լավագույն դեպքում չեն սովորեցնում, այն, ինչ պետք է: Այնտեղ մարդկանց սովորեցնում են, որ իրենք յուրահատուկ են, ինչի արդյունքում վերջինները կորցնում են հետադարձ կապը և իրենց սխալները վերլուծելու ունակությունը: ՖԻԶԻԿԱՆ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ Ամեն մարդ պետք է ուսումնասիրի ֆիզիկան, անգամ եթե չի պատրաստվում կյանքը նրա հետ կապել: Բավարար է հիմնարար սկզբունքների ուսումնասիրությունը, դա օգնում է ուղեղը տեղը դնել: Այնուհետև կարելի է մի քանի ինժեներական կուրսեր անցնել և անցում կատարել մշակույթին ու պատմությանը: Օգտակար կլինի նաև լսել մի քանի էկոնոմիկական կուրսեր, թեկուզև եզրույթաբանության մեջ կողմնորոշվելու համար: |

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
230Երեկ, 19:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
15902.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
16427.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
19225.05.2026, 19:12
2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
24619.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
18719.05.2026, 09:12
