Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հին կառավարության ժամանակ նորմալ յոլա ենք գնացել, նոր իշխանությունը եկավ, գործից տեղյակ չի». Գ. Ծառուկյան

1551
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 16:00
«Հին կառավարության ժամանակ նորմալ յոլա ենք գնացել, նոր իշխանությունը եկավ, գործից տեղյակ չի». Գ. Ծառուկյան

«ԱԺ տնտեսական հանձնաժողովն ասում ա՝ ներմուծվող կլինկերը (ցեմենտի կիսաֆաբրիկատ) թող չհարկվի, մենակ ցեմենտի համար տուրք վճարվի: Ասում եմ՝ եղբայր, մարդիկ անգործ կմնան, վարկերի տակ են, առաջարկում ենք՝ թող երկուսի վրա էլ դնեն տուրքը»,- «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: «Մենք էլ ասում ենք՝ եթե տենց օրենք ես ընդունում, կլինկեր կբերենք, ցեմենտ չենք արտադրի: Ես նեղացած եմ էղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան կա՞... Բարկացած եմ եղել, չեմ եկել, ասել եմ՝ սեփականատեր եմ, կառավարման եմ տվել, գնա, ասա՝ կառավարություն, մեկի վրա տուրք ես դրել, մյուսի վրա՝ չէ... Հետո ասին՝ նամակ են գրել աշխատողները, հետո տեսա «Ֆեյսբուք»-ով շուխուռները, դե Ծառուկյանը թշնամի չունի, նախանձողներ ունի: Տեսնելով էս ամենը՝ ասել եմ՝ ժողովուրդ ջան, կգամ, էս քանի օրը տարբեր երկրներից հյուրեր ունեի»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ հարցը բարձրացնելու է խորհրդարանում: