«Լեդի Մակբեթը» խուսափեց դատավարությունից
![]() Կիրակի Ռուսաստանում մահացել է 76-ամյա Միրյանա Մարկովիչը՝ Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կինը: Պատերազմական հանցագործություններում ներգրավված առաջին տիկինն իր ամուր կամքի շնորհիվ ստացել էր «Լեդի Մակբեթ» անունը, գրում է The New York Times-ը: «Լեդի Մակբեթը» մահացել էր թոքաբորբից: Նա իր բուժումն ստանում էր Սոչիի ափամերձ առողջարանում: Հիշեցնենք, որ Միլոշևիչն առաջին նախագահն էր, որ պաշտոնավարման ընթացքում միջազգային դատարանում մեղադրվել է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: Նա մահացել էր 2006թ.՝ Հաագայում իր դատավարության եզրակացությանը սպասելիս: Բելգրադի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր, նեոկոմունիստական կուսակցության առաջնորդ Միրյանա Մարկովիչը կասկածվում էր Բելգրադում թերթի խմբագիր Սլավկո Կուրուվիայի 1999թ. սպանության և Միլոշևիչի կարճաժամկետ խորհրդական Իվան Ստամբոլիչի 2000թ. անհետացման մեջ: 2003թ., Սերբիայում իր նկատմամբ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքների հետևանքով, նա իր որդու՝ Մարկոյի հետ փախուստի էր դիմել և Ռուսաստանից քաղաքական ապաստան ստացել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
