Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է Սիսիի իշխանությունը երկարաձգող նախագիծը
![]() Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը հնարավորություն է տալիս նախագահ Աբդուլ Ֆաթթա ալ Սիսիին մնալ իշխանության ղեկին մինչև 2030 թվականը, հաղորդում է BBC-ն: Սիսիի լիազորությունները կավարտվեն 2022թ., երբ նրա պաշտոնավարման երկրորդ շրջանն ավարտվի: Սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում Սիսիի լիազորությունները կընդլայնվեն, ռազմական իշխանության դերը քաղաքականության մեջ կմեծանա: 2013-ին Սիսին գլխավորում էր ռազմական հեղաշրջումը, որը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը: Ռազմական հեղաշրջումից հետո Սիսին վերահսկում էր իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը, որը հանգեցրել էր տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալմանը: Սիսին նախագահ է ընտրվել 2014-ին, վերընտրվել՝ 2018-ին: Նա չուներ լուրջ մրցակիցներ՝ հավանական հակառակորդները ձերբակալված էին: Սիսիի կողմնակիցները մեծամասնություն են կազմում Եգիպտոսի խորհրդարանում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
