Օգտատերն ահազանգում է գարշահոտության մեջ պահվող արջերի մասին
![]() Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մկրտչյանն ահազանգում է Աշտարակի ձորում պահվող գորշ արջերի անմխիթար վիճակի մասին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ին ականատես եմ եղել հետևյալ պատկերի՝ Աշտարակի ձորում, «Աշտարակի ձոր» ռեստորանի տարածքում, մոտ 30մ քառակուսի չափերով վանդակում պահվում են 3 գորշ արջ, գարշահոտ պայմաններում ու շատ ընկճված վիճակում, ինձ հայտնի չի արջերը ոնց են հայտնվել էտ տարածքում, որսի արդյունքում, թե առք ու վաճառքի, տարածքում աշխատակից չկար, ու ռեստորանը փակ էր, ոչ մեկի հետ խոսել չհաջողվեց։ Ահազանգել ենք Վայրի Բնության և Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, էնտեղից պատասխանել են, որ քանի որ իրենց կազմակերպությունը մասնավոր է, ապա կարող է գործել ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության կողմից լիազորման հիման վրա միայն, վերջինս պետք ա ստուգումներ անցկացնի՝ պարզելու համար արդյոք արջերը օրինական են պահվում այնտեղ, թե ոչ։ Հիմա մի քանի օր անընդմեջ զանգում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հեռախոսահամարներով, բայց անարդյունք, հեռախոսազանգերին չեն պատասխանում»։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
