Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Նախկինում օրենքով ոչինչ չի եղել փաստորեն, գերիշխել են Բաղրամյան 26-ի զանգերը»․ Սիլվա Համբարձումյան

1053
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 10:35
«Նախկինում օրենքով ոչինչ չի եղել փաստորեն, գերիշխել են Բաղրամյան 26-ի զանգերը»․ Սիլվա Համբարձումյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքը։

Գործարար Սիլվա Համբարձումյանը, որը դատարանում է, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ խոշոր կաշառք է տվել Արամ Հարությունյանին։

«Կարծում եմ, որ գործը պետք է վերաբացվի և պատասխանատուները պատասխան տան օրենքի առջև»,- ասաց գործարարը՝ նշելով, որ այսօր բոլոր հիմքերը կան գործը վերաբացելու համար։

Հարցին, թե նախկինում ինչո՞ւ չէր վերաբացվում, պատասխանեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից բոլոր անհրաժեշտ բանկային թղթերն իրենց ձեռքում չէին․ «Այսօր այդ բոլոր թղթերը եկել են և ամեն ինչ հիմնավորված է։ Նախկինում օրենքով ոչինչ չի եղել փաստորեն, գերիշխել են Բաղրամյան 26-ի զանգերը»,- եզրափակեց Ս․ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել: Ավելի վաղ դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Նախկին նախարարը հետախուզման մեջ է: Նա իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։